Վիզաների հարցը բարձրացնում ենք ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ այցերի ընթացքում. ԱԳ նախարարի տեղակալ |news.am|
15:26 - 26 նոյեմբերի, 2019

Վիզաների հարցը բարձրացնում ենք ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ այցերի ընթացքում. ԱԳ նախարարի տեղակալ |news.am|

news.am:   ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի չեղարկման ուղղությամբ իրական ջանքերը կսկսվեն այն օրվանից, երբ սկսվի երկխոսությունը: Այս մասին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման 2-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ Հայաստանի գերատեսչությունները միակողմանիորեն իրականացնում են նախաձեռնությունը, որի նպատակն է պարզել վիզային ռեժիմի չեղարկման հարցի կապակցությամբ այս կամ այն երկրի դիրքորոշումը:


«Մենք այդ հարցը բարձրացնում ենք ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ այցերի ընթացքում, մենք արդեն 10 մայրաքաղաք ենք այցելել»,- հայտարարել է նա: Ադոնցը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում վիզային ռեժիմի ազատականացման հարցով երկխոսության առնչությամբ եվրահանձնաժողովի դրական դիրքորոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել