Վրաստանում Հայաստանի դեսպանատունը Լարսում ՀՀ քաղաքացիներին սնունդ է տարել |aliq.ge|
15:07 - 23 նոյեմբերի, 2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը Լարսում ՀՀ քաղաքացիներին սնունդ է տարել |aliq.ge|

aliq.ge:     Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դեսպանության դիվանագետներն այսօր եղել են Վերին Լարսում։

Դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են հասցրել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։

Հիշեցնենք՝ Նոյեմբերի 22-ին Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ մեկնող ավտոբուսում թմրամիջոց են հայտնաբերել։ Ձերբակալվել է երեք անձ՝ վարորդն ու 2 ուղևոր: Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվել են։

«Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով»,- գրված է դեսպանությա պաշտոնական էջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել