Տարակույսներ ունեմ, որ այդքան պարզ, բոլորի աչքի առաջ կատարված գործը կարծեք թե այդպես չի ներկայացվում․ Հրանուշ Խառատյան |lragir.am|
18:33 - 18 մայիսի, 2019

Տարակույսներ ունեմ, որ այդքան պարզ, բոլորի աչքի առաջ կատարված գործը կարծեք թե այդպես չի ներկայացվում․ Հրանուշ Խառատյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ

Տիկին Խառատյան, ինչպե՞ս եք գնահատում «Մարտի 1»-ի գործի քննությունը։ Ձեր տպավորությամբ՝ որքանո՞վ ենք ունենալու գործի ամբողջական բացահայտում՝ հաշվի առնելով, որ շատ առանցքային ֆիգուրներ ՀՀ սահմաններից դուրս են, ոմանք էլ մահացած են։

Հիմա, օրինակ, գրվում և տիրաժավորվում է, թե ինչու չեն գտնում կոնկրետ սպանողներին և ինչու այդ թեման հրապարակի վրա չի։ Ես վստահ եմ, որ այդ ասողների մի զգալի մասը, ըստ երևույթին, շատ լավ տեղյակ է, որ այդ սպանողների հետքերը վերացվել են։ Հիմա թե անձն է վերացվել, թե ապացույցներն են վերացվել, չեմ կարող ասել։ 10 տարի այդ գործը կար, և 10 տարում այդ խնդիրը չպարզվեց։ Բայց այդ բարձրաձայնումը ինձ մոտ առաջացնում է այն հարցը, որ, հավանաբար, շատ լավ տեղյակ են, որ հիմա քննությամբ կամ հնարավոր չէ, կամ մաքսիմալ դժվարացել է դրա պարզումը։ Կարծում եմ՝ լավ աշխատանք է տարվել ապացուցողական բազան վերացնելու՝ փաստաթղթեր, անձինք և այլն։

Դատաքննությունը նոր է սկսվում, դեռ չգիտեմ, թե ինչ ապացույցներ կան, ինչ հիմքեր կլինեն, ինչի շուրջ ինչպիսի դիրքորոշումներ կարտահայտեն, բայց ես հիմա տարակույսներ ունեմ, որ այդքան պարզ, բոլորի աչքի առաջ կատարված այդ ահռելի գործը, երբ թվում էր՝ բոլորս բոլոր մանրամասներին ծանոթ ենք, կարծեք թե այդպես չի ներկայացվում։

Ինչպե՞ս եք գնահատում Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու։ Նշվում է, որ միգուցե նրանց նկատմամբ էլ կային կոմպրոմատներ և նրանք ստիպված էին եկել։ Իրենք դա մեկնաբանում են որպես բարոյական աջակցություն։ Արդյոք նրանց այս քայլը կարող է լարվածություն մտցնել երկու երկրների իշխանությունների միջև։

Ես հույս ունեմ, որ չի մտցնի, հույս ունեմ, որ երկու կողմն էլ, մասնավորապես Հայաստանի կողմը պետք է շատ ավելի լայնախոհ լինի այս հարցում։ Մյուս կողմից, Արցախի ներկա ու նախկին նախագահների գալը մի խնդրի համար, որի շուրջ մամուլն արդեն հազար ձևերով գրեց, թե ինչքան երախտավորների նկատմամբ անտարբեր են եղել և երբևէ որևէ սրտացավություն որևէ մեկը չի տեսել տարբեր իրավիճակներում հայտնված ղարաբաղյան նվիրյալների նկատմամբ, նորից դառնում է հանրային բացասական զգացմունքների կուտակման առիթ։ Հիմա ես չգիտեմ, թե իրենց մեջ ինչն է խոսում, արդյոք թաքցնելի՞ք ունեն, վա՞խ ունեն բացահայտումների, բայց որ միշտ կարող են գտնվել այսպիսի դատական իրավիճակում, ես կարծում եմ, դա նույնպես գործոն է, առիթ է, որ իրենք փորձեն ինչ-որ նախադեպեր ստեղծել մեղմացնելու դատական գործընթացը, ուղղությունը փոխելու կամ մեղադրյալի համար լրացուցիչ առիթներ, հնարավորություններ, շանսեր ստեղծելու և ազդելու գործընթացի վրա, իրենց վրայից փորձելով գցել և ասելով, թող Քոչարյանն ազատվի և ինքը իր գործի շուրջ վկաների հետ ազդեցության դաշտ ձևավորի։ Սրանք բոլորը կարող են լինել։ Բայց մեր բոլորի անցյալը և մեր բոլորի 25-30 տարիներին և Հայաստանի, և Արցախի իշխանության կարևորագույն դեմքերը կարող են հայտնվել այսպիսի իրավիճակում, կարծում եմ, դա մեր հասարակության համար որևէ գաղտնիք չի պարունակում։

Շարունակությունը՝ lragir.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել