Ցանկացած անձ պետք է պատժվի մեղավորության ապացուցման դեպքում. Օսիպյանն անդրադարձել է Գեղամ Պետրոսյանի ձերբակալմանը |armenpress.am|
12:41 - 05 հունիսի, 2019

Ցանկացած անձ պետք է պատժվի մեղավորության ապացուցման դեպքում. Օսիպյանն անդրադարձել է Գեղամ Պետրոսյանի ձերբակալմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վրա ծառայության ընթացքում դրական տպավորություն է թողել 2008թ. մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված, 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Այս մասին Օսիպյանն ասաց հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այդ անձը, որը ձերբակալվել է, ինձ մոտ դրական տպավորություն է թողել, իր գործառույթները բարեխիղճ կերպով կատարել է: Բայց, եթե կհիմնավորվի այդ արարքը, միանշանակ ցանկացած անձ պետք է պատասխան կրի»,- ասաց Օսիպյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել