Այս պահին Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Արթուր Նահապետյան |1lurer.am|
12:12 - 13 մայիսի, 2025

Այս պահին Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Արթուր Նահապետյան |1lurer.am|

1lurer.am: Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է: Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում այդ գործով: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչ նորություն կա Մարտի 1-ի բացահայտումից:

«Կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն, սակայն խոստում և հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ: Այս մասին եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը և Դուք կտեղեկացվեք միանշանակ»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել