Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
11:36 - 01 մարտի, 2025

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ այսօր մարտիմեկյան իրադարձությունների 17-րդ տարելիցն է, որի հետևանքով զոհվեց 10 մարդ։

Ծաղիկներ խոնհարելուց հետո Նիկոլ Փաշինյանը խոսելով մարտի 1-ի գործի մասին, նշել է, որ գործի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը նա առաջադրել է իր գործընկերներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել