Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ |factor.am|
10:25 - 03 հուլիսի, 2019

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ |factor.am|

factor.am: ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ: «Ինչպես երեկ Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, այնպես էլ այսօր՝ վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղզստանի նախագահ Ժենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված հարցեր, մասնավորապես, այդ կառույցի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել