Փաշինյանն՝ Ամուլսարի մասին․ Եթե մենք Ջերմուկի համար կենսական սպառնալիք տեսնենք, նախագիծը կփակվի․ |news.am|
18:12 - 25 սեպտեմբերի, 2019

Փաշինյանն՝ Ամուլսարի մասին․ Եթե մենք Ջերմուկի համար կենսական սպառնալիք տեսնենք, նախագիծը կփակվի․ |news.am|

news.am:     Եթե մենք տեսնենք, որ կենսական սպառնալիք գոյություն ունի Ջերմուկի, ցանկացած տարածաշրջանի կամ Սեւանի համար, այդ նախագիծը կփակվի։ Այս մասին, Կոլումբիական համալսարանում պատասխանելով Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա մի իրավիճակ է, որը մենք ժառանգել ենք նախկին կառավարությունից։ Սա շատ նուրբ հարց է։ Սա ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլեւ միջազգային հանրության առջեւ Հայաստանի պարտավորությունների հարցն է։ Մենք պետք է շատ զգույշ լինենք այդ խնդրի լուծման հարցում, որպեսզի վնաս չհասցնենք ոչ միայն շրջակա միջավայրին, այլեւ ներդրումային միջավայրին եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին»,- հայտարարեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել