Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է |aysor.am|
11:18 - 17 հուլիսի, 2019

Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է |aysor.am|

aysor.am: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվել է խուզարկություն: Տարածված տեղեկությունը հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում», - ասաց խոսնակը։

Հարցին, թե ի՞նչ քրեական գործ է, Մարինա Օհանջանյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ավելի մանրամասն քրեական գործի վերաբերյալ կհայտնեն ուշ։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն էր, որը որոշել էր կասեցնել մարտի 1-ի գործով վարույթը ու դիմել Սահմանադրական դատարան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել