hetq.am: Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի մարտին ապամոնտաժեց Օպերայի կանաչ գոտու վրա կառուցված մի շարք սրճարաններ բացի մեկից՝ Montale-ից։ Սրճարանը կշարունակի գործունեություն ծավալել մինչ 2027 թվականը՝ տարածքի վարձակալության ժամկետի ավարտը։
Երևանի քաղաքապետարանը դեռևս նախորդ տարի երևանցիներին խոստացել էր, որ Օպերայի սրճարաններն ապամոնտաժելուց հետո դրանց զբաղեցրած տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։ Այնուհետև հայտարարվելու է բաց մրցույթ՝ «տարածքը վերջնական տեսքի բերելու համար»։
Քաղաքապետարանը խոստացել էր այդ ծրագիրն իրականացնել դեռևս նախորդ տարվա գարնանը։
Քաղաքապետրանը նաև հրապարակել էր մակետ-լուսանկար, թե ինչպիսի տեսք պետք է ունենա Օպերայի տարածքը՝ սրճարաններն ապամոնտաժելուց հետո։
Ինչպես երևում է քաղաքապետարանի ներկայացրած մակետ-լուսանկարում, նախկին սրճարանների տարածքը պետք է լիներ կանաչապատ, դրանց տեղում տնկվեին ծառեր։ Թեև տարածքը կանաչապատված է, սակայն բարեկարգման ծրագիրն ամբոջությամբ չի իրականացնել։
Բացի այդ, կանաչ գոտու վրա դեռևս շարունակվում է մետաղյա կոնստրուկցիաներով սրճարան մնալ և ամառային ամիսներին գործունեություն ծավալել։
Պարզվում է՝ քաղաքապետարանին չի հաջողվում ապամոնտաժել Montale սրճարանը, քանի որ ներպետական բոլոր ատյանները մերժել են սրճարանը շահագործող «Մերի» ՍՊԸ-ի հետ վարձակալության պայմանագիրը վաղաժամ խզելու հայցը։
Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ դեռևս 2017 թվականի հուլիսին «Մերի» ՍՊԸ-ի դեմ հայցադիմում են ներկայացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման և վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջով:
Դատարանը 2019 թվականի մայիսին վճռել է Երևան համայնքի հայցադիմումը ամբողջությամբ մերժել: 2019 թվականի սեպտեմբերին վճռի դեմ Երևան համայնքի ներկայացրած վերաքննիչ բողոքը ևս մերժվել է։ Իսկ 2019 թվականի նոյեմբերին այդ որոշման դեմ ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։
«Մերի» ՍՊԸ-ն սրճարանի տարածքը զբաղեցնում է 1997 թվականից։ Այդ տարի պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը ընկերության հետ կնքել է պաղպաղակի տաղավարի սեփականաշնորհման պայմանագիր: Այնուհետհ՝ 2002 թվականին, Երևանի քաղաքապետը որոշել է տաղավարի զբաղեցրած 28 քմ և սպասարկման համար հատկացված տարածքն ընդլայնել՝ 230 քմ մակերեսով։ Ընդհանուր առմամբ ընկերությանը վարձակալական հիմունքներով հատկացվել է 258 քմ մակերեսով տարածք՝ 25 տարի ժամկետով։
Արդեն Երևանի քաղաքապետի 2017 թվականին որոշմամբ՝ վերաճշտվել են հողամասի սահմանները, և ընդհանուր 254 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով՝ մինչև 2027թ. հունիս տրամադրվել է «Մերի» ՍՊԸ-ին:
«Մերի» ՍՊԸ-ն հիմադրվել է 1996 թվականին։ Հիմնադրման պահից ընկերությունը ունի երկու բաժնետեր, 80%-ը պատկանում է Կարինե Դարբինյանին, 20%-ը՝ Արմեն Սողոմոնյանին։
Օպերայի տարածքի բարեկարգման համար արդեն մրցույթ է հայտարարվել
Անդրադառնալով ապամոնտաժված սրճարանների տեղանքը բարեկարգելու խոստմանը՝ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ այդ տեղանքը կանաչապատել է։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)