2019թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում միջազգային զբոսաշրջությունն աճել է 5,2%-ով, ՀՀ է ժամանել 364 489 զբոսաշրջիկ |tert.am|
08:51 - 08 հունիսի, 2019

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում միջազգային զբոսաշրջությունն աճել է 5,2%-ով, ՀՀ է ժամանել 364 489 զբոսաշրջիկ |tert.am|

tert.am: Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է միջազգային զբոսաշրջության ցուցանիշը, ըստ որի՝ 2019 թ. հունվար-մարտ ամիսներին հանրապետություն է ժամանել 364 հազ. 489 զբոսաշրջիկ: 2018 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,2%-ով: 2018 թ. հունվար-մարտին ՀՀ էր ժամանել 346 458 զբոսաշրջիկ:

Նույն վիճակագրության համապատասխան՝ 2019 թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 317 891 մարդ կամ 2018թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,7%-ով: 2018 թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից մեկնել է 300 832 զբոսաշրջիկ:

2019 թ. առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկներից 35.6 %-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 32.3 %-ը ՌԴ-ից են, 12.5 %-ը` ԵՄ երկրներին և 51.9 %-ը` այլ երկրներին:

ԱՎԾ-ն հրապարակել է նաև ներքին զբոսաշրջության ցուցանիշները. ըստ այդմ՝ 2019թ. առաջին եռամսյակում հանրապետության ներքին տուրիզմից օգտվել են 158 672 զբոսաշրջիկ, որը 41.8 %-ով ավելին է նախորդ տարվու նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել