2020 թվականի հունվար-փետրվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8․7 տոկոսով |armtimes.com|
14:44 - 25 մարտի, 2020

2020 թվականի հունվար-փետրվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8․7 տոկոսով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունվար-փետրվարին 2019-ի նույն ամիսների համեմատ աճել է 8.7 տոկոսով: Նախորդ տարվա նույն ամիսներին աճը կազմել էր 6․5 տոկոս։ 

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

2020-ի հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 5․8 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 23.1 տոկոսով: Ծառայությունների ծավալն (առանց առեւտրի) աճել է 11.2 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսը նվազել է 0․1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գներն աճել է 0․7 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 6.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 15.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.4 տոկոսով (190 հազար 468 դրամ):

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2020-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․4 տոկոսով, ընդ որում, արտահանումն աճել է 8/8տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 0․8 տոկոսով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել