factor.am: Factor.am-ի տեղեկություններով «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը նախօրեին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Տեղեկությունը հաստատեց «Յուքոմի» պաշտպանական թիմի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը:

Փաստաբանի խոսքով՝ Արա Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելը հաջորդել է նրա բնակարանում, ավտոմեքենայում և «Յուքոմ» ընկերությունում իրավապահների կողմից կատարված խուզարկությանը: Ճշտող հարցին ի պատասխան Ամրամ Մակինյանն ասաց, որ Արա Խաչատրյանը վկայի կարգավիճակ ունի, նա ԱԱԾ է հրավիրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: