Ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնող օգտատիրոջը
16:00 - 09 մայիսի, 2020

Ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնող օգտատիրոջը

Երևան քաղաքի քննչական վարչությունում մայիսի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվել է և կասկածանքով բերման ենթարկվել և ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունը շարունակվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել