Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն․ Տավուշի մարզպետարան
20:32 - 10 մայիսի, 2020

Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն․ Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզպետարանը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան  Խաշթառակ գյուղի բնակիչների այսօրվա բողոքի ակցիայի։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ տավուշցիներ,

Խաշթառակ համայնքի բնակիչ Սամվել Մատինյանին պատկանող հանգստի գոտու հեղեղման հետ կապված հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև առաջացած հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մայիս ամսին մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Նախնական եզրակացությամբ իրականացված կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք թույլ են տրվել խախտումներ: Արդյունքների հիման վրա ՀՀ Դատախազությունում ընթանում է նախաքննություն։
Դատապարտում ենք իրականության խեղաթյուրման ցանկացած նախաձեռնություն, այն համարում քայքայիչ գործունեություն ՀՀ պետականության և քաղաքացու հանդեպ։
Աղստև գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում։
Խնդրում ենք պահպանել առավելագույն զգուշություն։
Առողջություն ենք մաղթում բոլորին։

Հ.Գ. Միջպետական ճանապարհի երթևեկությունը խաթարվել է առավելագույնը 5 րոպեով (ոչ թե 1 ժամով), մեղավորները կենթարկվեն պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել