Սահմանափակումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի տրանսպորտի վրա |lragir.am|
22:06 - 15 մայիսի, 2020

Սահմանափակումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի տրանսպորտի վրա |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մանարմասներ է ներկայացրել մայիսի 18-ից հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսման գործընթացից:

Պարոն Կարապետյան, պարետի որոշմամբ անվտանգության խիստ չափանիշներ են սահմանվել, նաև սահմանվել է, որ կանգած ուղևորներ չպետք է լինեն տրանսպորտում, ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը:

Հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը մանրամասն ներկայացվել է պարետատան հայտարարությունում: Ներկայում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ նախ ձեռք բերելու այն անհրաժեշտ միջոցները, որոնք պետք են պարետատան որոշումը իրագործելու համար: Նաև քննարկում է ընթանում կառավարության գործընկերների հետ համատեղ:

Իհարկե, հնարավոր է ապահովել վերահսկողությունը: Պետք է նախ ապավինել համապատասխան վերահսկող մարմինների աշխատանքին, ինչպես նաև մեր քաղաքացիների բարձր սոցիալական պատասխանատվությանը:

Արդեն մտահոգություններ են հնչում, որ եթե սահմանվում է, որ հասարակական տրանսպորտում կանգնած ուղևորներ չպետք է լինեն, մարդիկ խնդրի առաջ կարող են կանգնել, կանգառներում մարդկային կուտակումներ կարող են լինել:

Կարծում եմ՝ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ տրանսպորտի վիճակը, մեղմ ասած, բարվոք չէր նաև համավարակից առաջ: Այսինքն՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում էր մեր տրանսպորտը և գիտենք, որ քաղաքապետարանը նոր տրանպորտային ցանցի գործարկման աշխատանքի փուլում է: Եվ, այո, թաքցնելու կարիք էլ չկա, որ լրացուցիչ սահմանափակումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի տրանսպորտի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել