Մայիսյան համայնքի ղեկավարը համայնքային բյուջե է վերադարձրել դստերը, ինչպես նաև կնոջը՝ 60-ամյակի առիթով ավագանու որոշումներով հատկացրած սոցիալական օգնությունների գումարները
16:55 - 02 հունիսի, 2020

Մայիսյան համայնքի ղեկավարը համայնքային բյուջե է վերադարձրել դստերը, ինչպես նաև կնոջը՝ 60-ամյակի առիթով ավագանու որոշումներով հատկացրած սոցիալական օգնությունների գումարները

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպում է ունեցել Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են «Հետք» լրատվականի կողմից օրեր առաջ հրապարակված «Մայիսյանի ավագանին սոցիալական օգնություն է հատկացրել համայնքապետի կնոջը՝ 60-ամյակի առթիվ» հոդվածում արծարծված հարցերը: Այս մասին հայտնում է մարզպետարանը։

Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայիսյան համայնքի ղեկավարն արդեն համայնքային բյուջե է փոխանցել դրամական օգնության տեսքով իր ընտանիքին հատկացված ամբողջ գումարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համայնքի սեփականություն հանդիսացող 2000 և 2776 քմ հողամասերն առանց աճուրդ հայտարարելու, ուղիղ վաճառքի կարգով համայնքի ղեկավարի կնոջը վաճառելուն վերաբերող մանրամասներին, որոնց քննությամբ արդեն զբաղվում են իրավապահ մարմինները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել