ԱԺ-ն հավանության արժանացրեց ռազմարդյունաբերական համալիրին առնչվող կառավարության նախագիծը |armenpress.am|
18:22 - 03 հունիսի, 2020

ԱԺ-ն հավանության արժանացրեց ռազմարդյունաբերական համալիրին առնչվող կառավարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հստակեցվում են ռազմարդյունաբերական համալիրին առնչվող մի շարք:  «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 106 «կողմ» ձայնով:

Կառավարության նախագիծը ներկայացնելիս, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեն փոխանցվել է Բարձր տոխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթները նույնպես փոխանցվել են նախարարությանը:

«Ներկայացված նախագծերով նախատեսվում է հստակ տարանջատել և սահմանել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի և ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմինների լիազորությունները: Նաև պետական լիազոր մարմնին իրավասություն է վերապահվում արտադրատեսակների համար փորձարկումներն իրականացնել Պաշտպանության նախարարության զորավարժարաններում»,- ասաց փոխնախարարը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության էր արժանացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել