Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին |armenpress.am|
15:23 - 11 հունիսի, 2020

Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու հետ կապված, բացի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներից, որևէ այլ փաստարկ ու հիմնավորում առկա չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: 

«ՊԵԿ-ն այլ պետությունների մաքսային մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն արտահանված ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տիկին Ներսիսյանի (խմբ․ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյան) կամ Փաշինյանների ընտանիքի՝ նշված գործընթացում ներգրավված լինելուն, ես այդ տեղեկությունները ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ, որևէ հիմնավորում ուղղակի չկա»,- ասաց Հովհաննիսյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել