2 ՊՈԱԿ-ների միաձուլումից կստեղծվի «Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը |armtimes.com|
14:34 - 23 ապրիլի, 2020

2 ՊՈԱԿ-ների միաձուլումից կստեղծվի «Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երեւանի մշակույթի պետական քոլեջ» եւ «Երեւանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլել եւ ստեղծել ԿԳՄՍՆ «Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:

Ըստ հիմնավորման՝ «Երեւանի մշակույթի պետական քոլեջը» եւ «Երեւանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջը» իրականացնում են գրեթե միեւնույն մասնագիտական ուսուցումը, եւ հարկերով առանձնացված լինելու հանգամանքից ելնելով՝ խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն գործընթացը:

Այդ երկու քոլեջներում ուսուցանվում են համապատասխանաբար 6 եւ 9 մասնագիտություններ, որոնցից «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» եւ «Էստրադային արվեստ» մասնագիտությունները կրկնվում են եւ ուսուցանվում երկու ուսումնական հաստատություններում:

Միաձուլման արդյունքում նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական եւ ուսումնաօժանդակ՝ պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ (սովորողների թվի փոփոխություն):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել