Երեւանի 3 դպրոցներ կառուցվում ու բարեկարգվում են. աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ
13:45 - 07 հուլիսի, 2020

Երեւանի 3 դպրոցներ կառուցվում ու բարեկարգվում են. աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2 մլրդ դրամով իրականացվում են Երևանի 135-րդ դպրոցի կառուցման աշխատանքները, 583 միլիոն դրամ էլ հատկացվել է Երևանի 51-րդ դպրոցի երկու մասնաշենքերի վերակառուցման և ամրացման համար:

ՀՀ կառացարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այդ դպրոցներում աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և անվտանգ կրթություն կապահովվեն շուրջ 2000 աշակերտի համար:

Նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում և շուրջ քսան հազար աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել