Թափուր մանդատ չկա. Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը |armtimes.com|
17:43 - 08 հուլիսի, 2020

Թափուր մանդատ չկա. Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը |armtimes.com|

armtimes.com: Լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի մերժումը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց.

«Ներկայացվել էր դիմում, որով պահանջվում էր տրամադրել լրացուցիչ մանդատ: ԿԸՀ-ն, ըստ Ընտրական օրենսգրքի, մանդատներ բաշխում է մեկ անգամ՝ ընտրության արդյունքներն ամփոփելիս: Ընտրության արդյունքներն ամփոփվել են, հստակ բաշխվել են մանդատները, դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ ԿԸՀ-ն կարողանում է իրականացնել եւ իրավասու է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու պարագայում»: Մուկուչյանն ընդգծեց՝ թափուր մանդատ չկա:

Նա նաեւ նկատեց, որ մինչ օրս մանդատների բաշխման մասին ԿԸՀ որոշումը որեւէ մեկը չի վիճարկել, այդ որոշումը մինչ օրս ուժի մեջ է, դրանում որեւէ փոփոխություն չկա:

Կարդալ ավելին՝ armtimes.am- ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել