Նոր Պարեկային ծառայության ստեղծմամբ ոլորտում աշխատանք կորցնողներ չեն լինի. Տիգրան Եսայան |armenpress.am|
15:07 - 15 հուլիսի, 2020

Նոր Պարեկային ծառայության ստեղծմամբ ոլորտում աշխատանք կորցնողներ չեն լինի. Տիգրան Եսայան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նոր Պարեկային ծառայության ստեղծմամբ ձևավորվելու է ոստիկանության ծառայության նոր կերպար, որն ունենալու է կրթության, պրոֆեսիոնալազմի, մասնագիտական, տեխնիկական պատրաստվածության բավարար մակարդակ այսօրվա մարտահրավերները հաղթահարելու համար: Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը՝ ներկայացնելով ոլորտի բարեփոխումները:

«Օրենսդրական փոփոխություններն արդեն կատարվել են, այժմ Ոստիկանության կողմից հայտարարվել է մրցույթ նոր ձևավորվող ծառայությունը կադրերով համալրելու, եղած աշխատակիցներին վերապատրաստելու համար»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը:

 Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը նշեց, որ այս բարեփոխումները շատ սպասված են: Այդ ուղղությամբ գործնական աշխատանքներ իրականացվեցին արդեն այս տարվա անցած ամիսների ընթացքում:

«Ինչպես նշվեց, և՛ օրենսդրական, և՛ ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներ եղան: Արդյունքում՝ առաջին փուլով նախատեսված է ստեղծել նոր Պարեկային ծառայություն Երևանում: Այս ուղղությամբ գործընթացը նախատեսում ենք ավարտել 2021 թվականի առաջին եռամսյակում: Այնուհետև գործընթացը շարունակվելու է մարզերում:

Նոր ձևավորվող մարմինն իր մեջ ներառելու է երկու հիմնական ծառայություններ՝ պարեկապահակետային ծառայությունը և ճանապարհային ոստիկանության ծառայությունը»: Նա ընդգծեց, որ նոր ծառայությունն ունենալու է նոր գաղափարներ, նոր գործառութային պարտականություններ, ծառայության կազմակերպման նոր ձև, նոր տրամաբանություն: Ստեղծվելու է օպերատիվ կառվարման կենտրոն, որը հիմնականում կառավարելու է Պարեկային ծառայության աշխատանքները:

Բարեփոխումների համատեքստում երկու ծառայությունների միավորումն հանգեցնելո՞ւ է, արդյոք, աշխատողների կրճատման: Հարցին ի պատասխան՝ Տիգրան Եսայանը նշեց, որ նման բան նախատեսված չէ:

«Ասօր գործող ոստիկանության այն ծառայողները, ովքեր չեն կարողանա մրցույթն անցնել, չեն ներգրավվի նոր Պարեկային ծառայության մեջ, բայց կտեղավորվեն ոստիկանության այլ ստորաբաժանումներում: Այդ առումով ես խնդիր չեմ տեսնում»,- ասաց Տիգրան Եսայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել