Ազգային ժողովում քննարկվել են խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցները
16:24 - 29 հուլիսի, 2020

Ազգային ժողովում քննարկվել են խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցները

Հուլիսի 28-ին Ազգային ժողովում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մշակված խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցների քննարկում:

Վերոնշյալ երկու կազմակերպությունների փորձագետները նախորդ ամիսներին ուսումնասիրել են խորհրդարանական բարեվարքության եւ էթիկայի մասով Հայաստանի օրենսդրությունը, պարզել օրենսդրական բացերն ու կարգավորման անհրաժեշտություն ունեցող դրույթները: Քննարկման ընթացքում ներկայացվել է զեկույցների բովանդակությունը, օրենսդրական բացերի կարգավորման կոնկրետ լուծումներ են առաջարկվել:

Նշենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համատեղ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում: Աջակցությունն Ազգային ժողովին խորհրդարանական բարեվարքության համակարգի բարելավմանն ուղղված քայլերում եւս ներառված է ծրագրի նպատակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել