Կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, հնագետ Գրիգոր Արեշյանը
10:47 - 03 օգոստոսի, 2020

Կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, հնագետ Գրիգոր Արեշյանը

Կյանքի 71-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության նախկին պետական նախարար, Հայաստանում ամերիկյան համալսարանի պրոֆեսոր և աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Պրոֆեսոր Արեշյանի հետ տարբեր գաղափարներ էինք քննարկել և մտածում էինք դրանց իրականացման շուրջ: Շատ էր մտահոգվում պատմության թանգարանի անմխիթար վիճակի և ցուցադրության չդրված հազարավոր արժեքավոր իրերի ապագայով: Պրոֆեսոր Արեշյանը մեծ ավանդ ունի հայագիտության, հնագիտության և պատմության բնագավառներում: Պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը: Թող աստված հոգիդ լուսավորի»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել