Ռուսաստանը հանել Է օտարերկրացիների անայցագիր ռեժիմը գործուղումների համար |armenpress.am|
13:32 - 05 օգոստոսի, 2020

Ռուսաստանը հանել Է օտարերկրացիների անայցագիր ռեժիմը գործուղումների համար |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել ՌԴ-ում անայցագիր ռեժիմի սահմանափակումները հանելու մասին, որը վերաբերում Է օտարերկրացիների կարճաժամկետ գործուղումներին. փաստաթուղթը հրապարակվել Է կառավարության կայքում:

«Ռուսաստանում անայցագիր ռեժիմ Է թույլատրվում օտարերկրացիների կարճաժամկետ գործուղումների համար: Խոսքն այն երկրներից դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցողների մասին Է, որոնց հետ գործում են անայցագիր ուղեւորությունների համաձայնագրեր»,-ասվում Է փաստաթղթին կից բացատրագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել