ԶՈՒ զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ
20:54 - 05 օգոստոսի, 2020

ԶՈՒ զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ

Զինված ուժերի 5-րդ զորամիավորման  զորամասերից մեկը օգոստոսի 4-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության կայքէջը:

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր, դաշտային կապի հանգույցներ: Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և համաձայն մարտական հաշվարկի տվել հանձնարարականներ: Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել