ԱՄՆ-ը կպատասխանի Չինաստանի կողմից ամերիկացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին. Պոմպեո
 |tert.am|
09:35 - 11 օգոստոսի, 2020

ԱՄՆ-ը կպատասխանի Չինաստանի կողմից ամերիկացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին. Պոմպեո |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը մտադիր է պատասխանել Չինաստանի իշխանությունների կողմից ամերիկացիների, այդ թվում՝ օրենսդիրների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Կարող եք վստահ լինել, որ ԱՄՆ-ը գնահատական կտա, կպատասխանի դրանց և կօգնի Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը հասկանալ, որ նախագահ Թրամփը չի կարող անպատասխան թողնել ԱՄՆ-ի կամ ամերիկացիների դեմ ուղղված գործողություններին»,- նշել է Պոմպեոն:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ձևաչափով է լինելու ամերիկյան «հակահարվածը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել