ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը |armenpress.am|
12:48 - 16 սեպտեմբերի, 2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 118 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:

Ընկերությունը գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների` Երեւանի «Կենտրոնական» եւ «Հյուսիսային», Գյումրիի եւ Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաեւ մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների եւ 17 երթակարգավարական կետերի միջոցով: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախագիծը նեկայացնելիս հիշեցրել էր, որ ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների մակարդակը: Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում՝ նաեւ կառավարության օժանդակությամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ՝ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել