Անվճար իրավաբանական օգնություն՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին. նոր նախագիծ |hetq.am|
13:39 - 16 սեպտեմբերի, 2020

Անվճար իրավաբանական օգնություն՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը:

Ըստ կարգավորումների` հանրային պաշտպանի գրասենակի միջոցով անվճար իրավաբանական օգնություն կարող են ստանալ սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները:

Գլխադասային հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը, որի խոսքով հանձնաժողովը նախագծին միաձայն դրական եզրակացություն է տվել:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ևս Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց նախագծի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել