Ռուսաստանի օդատիեզերական ուժերը վարժանքների ընթացքում խոցել են սեփական ինքնաթիռը
 |shantnews.am|
22:56 - 23 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը վարժանքների ընթացքում խոցել են սեփական ինքնաթիռը |shantnews.am|

shantnews.am:  Ռուսաստանի Դաշնության Տվերի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչը:

Այսօր  տեղեկություն է տարածվել, որ նախորդ օրը Տվերում կործանված  Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, վարժանքների ժամանակ պատահաբար խոցվել է վարժանքի մասնակից մեկ այլ ինքնաթիռի կողմից: Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունից:

«Նախնական տվյալներով՝ արտակարգ իրավիճակի պատճառը վարժանքների ժամանակ Սու -30-ին դիպած պատահական արկն է եղել, որն արձակվել էր մեկ այլ ինքնաթիռից»,- ասել է գործակալության ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել