Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող. ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան |banak.info|
11:38 - 26 սեպտեմբերի, 2020

Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող. ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան |banak.info|

banak.info: «Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը: Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի»։

Հրապարակման վերաբերյալ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանեց․

«Երկու տարի առաջ` 2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող,- ասաց Շուշան Ստեփանյանն ու հավելեց,- իսկ զորացրումը ևս կկազմակերպվի օրենքի շրջանակներում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել