Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում հարկային ոլորտին առնչվող նախագծեր են
18:16 - 20 հոկտեմբերի, 2020

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում հարկային ոլորտին առնչվող նախագծեր են

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ: Այս մասին ասված է կառավարության որոշման նախագծում:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին գումարվելիք նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել