4000 դրամ տուգանքի բողոքարկման համար 2-3 տարի դատին չսպասել․ ԱԺ-ում նախագիծ է քննարկվում |shantnews.am|
06:26 - 16 սեպտեմբերի, 2019

4000 դրամ տուգանքի բողոքարկման համար 2-3 տարի դատին չսպասել․ ԱԺ-ում նախագիծ է քննարկվում |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է սահմանել, որ երթևեկության խախտումների տուգանքները բողոքարկելու համար մինչև դատարան հասնելը քաղաքացին պետք է դիմի ըստ վերադասության՝ վարչական մարմին։

Բաղդասարյանը բացատրեց, որ իր հետ նախկինում դեպք է եղել, երբ որպես պաշտպան ներկայացել է այդպիսի դատաքննության, ու պարզվել է, որ հաջորդ տարվա նույն օրն է նշանակված եղել դատը։ Ըստ այդմ՝ պատգամավորն առաջարկում է այս նախագծով թեթևացնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը։

«Պատկերացրեք, որ մի վարչական ակտ պետք է բողոքարկես, պետավտոտեսուչը Ձեզ տուգանել է 4000 դրամ, բայց դու սպասում ես 2-3 տարի, մինչև էտ հարցի պատասխանը ստանաս», – ներկա իրավիճակը բնութագրեց Բաղդասարյանը։

Նրա նախագծով նաև առաջարկվում է, որ բողոքարկումները դիտարկող վարչական մարմինն իր եզրակացությունը պետք է տա ոչ թե 30, այլ 15 օրում, ինչից հետո քաղաքացին, եթե համաձայն չէ, կարող է դիմել դատարան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել