ՊԵԿ-ը տուգանքներ է կիրառել ստեղծված իրավիճակից օգտվել փորձող տնտեսավարողների նկատմամբ |armenpress.am|
16:35 - 03 նոյեմբերի, 2020

ՊԵԿ-ը տուգանքներ է կիրառել ստեղծված իրավիճակից օգտվել փորձող տնտեսավարողների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն տուգանքներ է կիրառել այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«ՊԵԿ-ը ոչ մի օր չի թուլացրել վերահսկողությունը: Հաշվի առնելով հանգամանքները, մենք վարչարարությունն ու վերահսկողությունը մասամբ տեղափոխել ենք գրասենյակային դաշտ՝ հեռահար և աննկատ եղանակով: Ավելի շատ իրականացվում է վերլուծական աշխատանք: Հարկ եղած դեպքում իրականացրել ենք նաև ստուգողական աշխատանքներ, արձանագրել տուգանքներ: Դրանք կիրառվել են հատկապես այն տնտեսավարողների նկատմամբ, ովքեր փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից, շահարկել այն»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տնտեսավարողները տպագրում են ՀԴՄ կտրոններ, դաշտում կան խնդիրներ, և վերահսկողությունը մշտական բնույթ է կրում:

«Այդ ամենն իրականացվում է մինչև հարկ վճարողների մոտ կարգապահության մակարդակն ու համապատասխան մշակույթը վերջնական ձևավորվեն: Հատկապես շրջանառության հարկ վճարողների մասով այս վարքագծում խնդիր ունենք»,- ասաց Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել