Ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի 1 հասցեում տեղակայված «Մեկ պատուհան» գրասենյակը
20:11 - 13 նոյեմբերի, 2020

Ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի 1 հասցեում տեղակայված «Մեկ պատուհան» գրասենյակը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ ս/թ նոյեմբերի 16-ից ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում /Արգիշտի 1/ գործող «Մեկ պատուհան» գրասենյակը:
Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող մասնաշենքում գործող «Մեկ պատուհան» գրասենյակում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քաղաքացիները կարող են օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել