Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից
10:58 - 21 նոյեմբերի, 2020

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները:

Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից: Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:

Կհանդիպենք»,- գրել է Ասատրյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել