Հայաստանը նախկինում Թուրքիայից ներկրվող 2250 անվանում ապրանք է ներմուծելու Իրանից |armenpress.am|
17:55 - 03 հունվարի, 2021

Հայաստանը նախկինում Թուրքիայից ներկրվող 2250 անվանում ապրանք է ներմուծելու Իրանից |armenpress.am|

armenpress.am: Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումն իրանական ապրանքներով փոխարինելու մասին:

«Թուրքական պատժամիջոցների հետ կապված՝ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից 2250 անվանում ապրանքների ներկրումը», - ասել է իրանցի պաշտոնյան:

Իրանի Mehr գործակալությan փոխանցմամբ՝ նա նշել է, որ դա լավ հնարավորություն կլինի իրանական արտադրողների համար, և հավելել, որ հաջորդ փուլում երկիրը նույնպես Իրանից կներմուծի իրեն անհրաժեշտ հումք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել