Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից․ Ալիև |civilnet.am|
19:42 - 11 հունվարի, 2021

Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից․ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից, հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այն հայտարարությունը, որն այսօր ստորագրվել է, խոսում է մեր մտադրությունների մասին, քանի որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էր։ Սա այն ասպարեզն է, որը կարող է մեծ դինամիզմ հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել անվտանգությունը, որովհետև տրանսպորտային կոմունիկացիաների բացումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի՝ մեր հարևանների շահերից։ Վստահ եմ, որ հարևան երկրները ևս ակտիվորեն կներգրավվեն տրանսպորտային միջանցքների ստեղծման և մեր տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ճյուղավորված ցանցի ստեղծման մեջ»,- ասել է Ալիևը։

Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը խոսում է այն մասին, որ կողմերը տրամադրված են արդյունքի, հայտարարել է Ալիևը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել