Ֆրանսիայում կրկին բազմահազարանոց ցույցեր են. կան ձերբակալվածներ
 |azatutyun.am|
14:49 - 17 հունվարի, 2021

Ֆրանսիայում կրկին բազմահազարանոց ցույցեր են. կան ձերբակալվածներ |azatutyun.am|

azatutyun.am: Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ կրկին փողոց են դուրս եկել ընդդեմ «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի, որի հատկապես 24-րդ կետը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել երկրում։ Օրենքի այդ կետը տուգանք է նախատեսում առանձին ոստիկանների լուսանկարելու կամ տեսանկարահանելու համար, եթե այդ կադրերի տարածումը «սպառնում է առանձին պաշտոնյաների ֆիզիկական կամ հոգեբանական անձեռնմխելիությանը»։

Իրավախախտումը նախատեսում է ազատազրկում կամ 45 հազար եվրոյի չափով տուգանք։ Պաշտոնական աղբյուրների համաձայն` նախօրեին ոստիկանությունը տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել է 75 մարդու, որոնցից 24-ը` մայրաքաղաք Փարիզում, ավելի քան մեկ տասնյակ ուժայիններ վնասվածքներ են ստացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել