ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանական համակարգին առնչվող չստուգված, առավել ևս՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց
17:01 - 19 հունվարի, 2021

ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանական համակարգին առնչվող չստուգված, առավել ևս՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց

Վերջին շրջանում կտրուկ ավելացել են ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող ապատեղեկատվությունները։

Մասնավորապես, տելեգրամ ալիքներից մեկը օրերս տեղեկատվություն էր տարածել, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ և համոզել վերջինիս՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Նույնկերպ՝ իրականության հետ որևէ աղերս չունի մեկ այլ հրապարակում, թե, իբր, ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ազգականն է։

 

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ ձեռնպահ մնալ պաշտպանական համակարգին առնչվող չստուգված, առավել ևս՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել