Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի անհրաժեշտությունը |armenpress.am|
12:33 - 21 հունվարի, 2021

Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անհրաժեշտ է համարում, որպեսզի խորհրդարանական երեք խմբակցությունները ստորագրեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ հուշագիր:

Գրիգորյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Որպեսզի խնդիրը հանգուցալուծվի, պետք է ըմբռնում, որ այդ խնդիրը հանգուցալուծվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Հուշագրի ստորագրումը հենց այդ ըմբռնման վկայությունը պետք է լինի: Եթե ասում եք, որ գնում ենք արտահերթի, և պետք է ժողովրդի քվեի արդյունքում ձևավորվի իշխանություն, ապա չպետք է խոչընդոտեք այդ գործընթացին և չառաջադրեք վարչապետի թեկնածու»,- ասաց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել