hetq.am: Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամաս կկառուցվի։ Այդ նպատակով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Քաղաքաշինության կոմիտեին  2021 թվականին կհատկացվի  470 մլն 200 հազ․ դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 18-ի նիստում։

Պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ 2021 թվականի հունվարի 29-ին Կապանում կայացած միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցության արդյունքում որոշվել է Շուռնուխ և Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն: