Կարեն Բեքարյանը չկալանավորվեց. դատարանը մերժեց ԱԱԾ-ի միջնորդությունը |tert.am|
12:36 - 22 փետրվարի, 2021

Կարեն Բեքարյանը չկալանավորվեց. դատարանը մերժեց ԱԱԾ-ի միջնորդությունը |tert.am|

tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Այս մասին ասաց Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։

Դատարանը, նաև ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և քաղաքացի Արամ Սարգսյանը ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել