Կոչ ենք անում իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով․ ԱՄՆ պետդեպի անդրադարձը Հայաստանում տիրող իրավիճակին

 |armenpress.am|
01:01 - 26 փետրվարի, 2021

Կոչ ենք անում իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով․ ԱՄՆ պետդեպի անդրադարձը Հայաստանում տիրող իրավիճակին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ բոլոր կողմերին կոչ անելով ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության հանգեցնող քայլերից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Նեդ Փրայսն ասել է, որ տեղյակ են Հայաստանի վերջին զարգացումներից և հետևում են իրավիճակին շատ մոտիկից։

«Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ որևէ բռնի գործողությունից։ Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարական սկզբունքների մասին, որ զինված ուժերը չպետք է ներգրավված լինեն ներքաղաքական գործընթացների մեջ։ Շարունակում ենք սատարել Հայաստանի ժողովրդավարությանը և ինքնիշխանությանը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով՝ հարգելով օրենքի գերակայությունը։ Մենք կշարունակենք հետևել իրավիճակին շատ մոտիկից»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել