Շուրջ 40 ռուսական ընկերություններ հարձակման են ենթարկվել Microsoft-ի ծրագրերից մեկի խոցելիության պատճառով |tert.am|
19:48 - 07 մարտի, 2021

Շուրջ 40 ռուսական ընկերություններ հարձակման են ենթարկվել Microsoft-ի ծրագրերից մեկի խոցելիության պատճառով |tert.am|

tert.am: Շուրջ 40 ռուսական ընկերություններ հարձակումների են ենթարկվել՝ Microsoft Exchange Server ծրագրային ապահովման խոցելիության պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությանը:

««Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետներն արձանագրում են, որ կորպորատիվ ցանցեր ներխուժելու համար այդ խոցելիությունների օգտագործման փորձերի թիվն աճում է: Ռուսաստանում արդեն շուրջ 40 ընկերություն է հարձակման ենթարկվել»,- հայտնել են ընկերությունից:

Փորձագետների տվյալներով՝ չարագործները խոցելիություններն օգտագործում են գաղտնի տվյալներ գողանալու համար:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել