Սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |1lurer.am|
14:20 - 04 մայիսի, 2021

Սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ:

«Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը, որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ»,- տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ նախագիծն ընդունվելուց հետո այս պատժատեսակը գործնականում արդյունավետ կիրառելու համար: «Նախագծերի դրույթների լրամշակման առանցքը կազմել է այն, որ պատիժների համակարգում ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց: Եվ ըստ այդմ՝ նախագծով պատժի համակարգը, ինչպես նաև հատուկ մասի հոդվածի սանկցիաները խմբագրվել են՝ ապահովելու նշված նպատակի իրականացումը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել