Վարչապետը բնակարանաշինության մեջ միլիարդավոր դրամների ներդրումը Հայաստանի ապագայի հանդեպ լավատեսության ցուցիչ է համարում
 |armenpress.am|
12:23 - 29 մայիսի, 2023

Վարչապետը բնակարանաշինության մեջ միլիարդավոր դրամների ներդրումը Հայաստանի ապագայի հանդեպ լավատեսության ցուցիչ է համարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան։ Մեկը՝ նախագծման փուլում է, մյուսը՝ կառուցման փուլում է, մյուսում վերջին հարդարման աշխատանքներ են իրականացվում սեփականատերերին հանձնելու համար։ Սա ,կարծում եմ, և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ նույնիսկ քաղաքական շատ կարևոր ցուցանիշ է։ Սա նշանակում է, որ մարդիկ հավատ և լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ, այլապես այսքան միլիարդների ներդրումը բնակարանաշինության ոլորտում որևէ այլ մեկնաբանություն չունի»,- ընդգծեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել