Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և դատախազական երկու միջազգային կառույցների, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, դատախազներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Դատախազության աշխատողի օրվա առիթով և դատախազության աշխատողներին շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար։ Երկրի ղեկավարի խոսքով՝ քաղաքացուն երջանկության համար անհրաժեշտ գործառույթների՝ խաղաղության և/կամ անվտանգության, ընդ որում՝ ներքին և արտաքին, արդարության, ազատության և բարեկեցության ձգտումների իրականացման գործում շատ էական դեր ունի իրավապահ համակարգը: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ կոռուպցիան այն հիմնական պրոբլեմներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ «Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ, և մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ կարևոր է ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերելն ու վերացնելը, այլև՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառները նույնականացնելը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կոռուպցիան հիմնականում իշխանության և լծակներ ունեցող մարդկանց գայթակղող երևույթ է և դրա դեմ պայքարում կարևորել է պաշտոնյաների աշխատանքային պատշաճ պայմանների բարելավումն ու ապահովումը: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը կարողացել է հնարավորինս այդ խնդրին անդրադառնալ, մասնավորապես՝ դատական համակարգում աշխատավարձերի շատ էական, Հայաստանյան չափանիշներով բարձրացումներ են իրականացվել: «Մեր ընկալումն ի սկզբանե եղել է այն և ես ասել եմ, որ Հայաստանում դատախազների, քննիչների, դատավորների աշխատավարձերն առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, որպեսզի նրանց արդարությունը և արդարադատությունն առավել հասանելի լինի: Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունն ավելի հասանելի է դառնում, չնայած պիտի արձանագրենք նաև, որ դա պարզ գործընթաց չէ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա շարունակական գործընթաց է և կարևոր է ունենալ քաղաքական կամք՝ առկա խնդիրներին անդրադառնալու, հարցերի պատասխանները քաղաքական և իրավական առումով ձևակերպելու։ Երկրի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են այն ակնկալիքով, որ արդարությունից ու արդարադատությունից հանրության, քաղաքացիների բավարարվածության աստիճանը գնալով ավելի կմեծանա: Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության բոլոր աշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար. «Ես համոզված եմ և հույս ունեմ, որ նրանք յուրաքանչյուր օր իրենց առջև խնդիր են դնում հանրությանն ավելի որակյալ ծառայություն մատուցելու, և այդ ծառայությունը բարձր ծառայություն է, այդ ծառայության անունն արդարություն և արդարադատություն է: Եվ ես համոզված եմ նաև, որ ՀՀ գլխավոր դատախազն այդ տրամաբանությամբ և այդ խոսույթով ու գաղափարաբանությամբ է ղեկավարում ՀՀ դատախազությունը»։
Այսօր 15:27
Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը |armenpress.am|

Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը |armenpress.am|

armenpress.am: Քննչական կոմիտեն քննությամբ պարզել է օրերս համացանցում հրապարակված կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը, որը վերագրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։  «Ակնհայտ էր, որ այդ ձայնագրությունը կեղծված է։ Նպատակը մենք կպարզենք, բայց իմ կարծիքով այդ ձայնագրության հիմնական նպատակը պետական ինստիտուտների հեղինակազրկումն էր, մեր գործողությունները կասկածի տակ դնելը և այլ լույսի ներքո ներկայացնելը։ Այդ փաստի վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ համակարգչային կեղծիք կատարելու  հատկանիշներով։ Քննչական կոմիտեում կա համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում, որը զբաղվում  է նման հանցագործությունները բացահայտելով։ Արդեն իսկ քննությամբ ձեռք ենք բերել որոշակի տվյալներ, պարզել ենք սկզբնաղբյուրը, և առաջիկայում Քննչական կոմիտեն այդ մասով նույնպես պաշտոնական հրապարակմամբ հանդես կգա»,- նշել է Պողոսյանը։ Ավելի վաղ համացանցում կեղծ ձայնագրություն էր շրջանառվում, որում իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարներին կոչ է անում տարբերակներ գտնել և ձերբակալել ընդդիմության առաջնորդներին։ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այդ ձայնագրության տարածումից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն կեղծ է, իսկ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ։ 
Այսօր 12:21
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է.  «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը։  Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցու­թյունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչ­պես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունն աշխատելու Ձեզ հետ՝ մեր երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը կյանքի կոչելու ուղղությամբ։ Եվս մեկ անգամ շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու քաջառողջություն, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն, խաղաղություն և երջանկություն»։   
Այսօր 10:39
Վարչապետն ընդունել է Կայա Կալասին

Վարչապետն ընդունել է Կայա Կալասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման ճանապարհին: ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով։ Կայա Կալասը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հայտարարությունը՝ որպես Հայաստանի և եվրոպական ու արևմտյան գործընկերների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևոր հանգրվան: Նրա խոսքով՝ այն հանդիսացել է նոր մակարդակի քաղաքական երկխոսության հենք։ Կալասը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։ Նա շեշտել է, որ այդ արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։ Կայա Կալասն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ վերջին շրջանում այդ ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացին։ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Բրյուսելում գոհունակությամբ են արձանագրում Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ընթացքում գրանցված դրական առաջընթացը, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար։
20:27 - 30 հունիսի, 2025
Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։  Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա զարգացման ռազմավարության նախագիծը, որն առաջիկայում սահմանված կարգով կընդունվի և կապահովի ծառայության հետագա ընթացքը և զարգացումը: Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին այս բարդ ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և շնորհավորել Անդրանիկ Սիմոնյանին՝ մաղթելով հաջողություն և բարի ծառայություն: Ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրենին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում՝ ավելի քան չորս տարի զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը: Անդրանիկ Սիմոնյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին նման պատասխանատու պաշտոն վստահելու համար և ընդգծել՝ մեծագույն պատիվ է հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում ծառայել ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաև Կառավարության որդեգրած ռազմավարությունը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հիմնական երեք գործառույթների կարևորությունը, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: «Կարծում եմ՝ Կառավարությունն էլ բավարար պայմաններ է ստեղծում, որպեսզի ծառայությունը կարողանա կենտրոնանալ այս գործառույթների վրա։ 2018 թվականից ի վեր, այսօրվա դրությամբ ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է»,- նշել է երկրի ղեկավարը: Անդրադառնալով օրերս պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են»։ «Ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունը, մեր ժողովուրդը», - ասել է Փաշինյանը: Վարչապետը վստահեցրել է, որ Կառավարությունը կշարունակի ԱԱԾ գործունեության արդյունավետության բարձրացման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, պետականության, նրա ժողովրդի, քաղաքացիների և ապագայի։
16:51 - 30 հունիսի, 2025
Անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն․ ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար |azatutyun.am|

Անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն․ ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է, ոչ իշխանությունների, ոչ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն: «Այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևէ որևէ ձևով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն «այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի» զարգացումների», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ղազինյանը: Նա նշեց, որ իշխանությունները այս ընթացքում ևս, երբ սկսել են խոսել ընկերության պետականացման մասին, չեն փորձել գալ ՀԷՑ, քննարկեն խնդիրները, եթե դրանք կան: «Իմ անձնական կարծիքով՝ նախ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այստեղ պետականացնելու խնդիրն ընդհանրապես… խելագարության կանխավարկածի խնդիր կա: <> Չնայած, որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ, եթե անգամ ներպետական հնարավորությունները սահմանափակ են մեզ համար, արդեն միջազգային կազմակերպությունների մեր գործընկերների հետ միասին», - ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարեց, երբ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցուն առաջակցելուց խոսեց՝ շեշտելով, որ եկեղեցու նկատմամբ հարձակումները կանխելու գործում հնարավոր է «ինքն էլ իր ձևերով մասնակցի»։ Հենց այս հայտարարությունից հետո Կարապետյանը հայտնվեց կալանքի տակ, իսկ իշխող ուժը հաշված օրերի ընթացքում շրջանառության մեջ դրեց մի օրենսդրական նախաձեռնություն, որով մտադիր են վերցնել բաշխիչ ցանցերի կառավարումը, հետո նաև այն պետականացնելու են:
12:11 - 30 հունիսի, 2025
Սաակաշվիլին հայտարարել է՝ «Փաշինյանը կրկնում է մեր բարեփոխումները»
 |factor.am|

Սաակաշվիլին հայտարարել է՝ «Փաշինյանը կրկնում է մեր բարեփոխումները» |factor.am|

factor.am: «Ես ունակ եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Ես կարող եմ դա անել իմ պատմական փորձի և հեղինակության շնորհիվ»,-  նախօրեին տեղի ունեցած դատական ​​նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա նիստին մասնակցել է տեսակապով, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։ Նա նշել է, որ առջևում «Վրաստանի փրկության և մեծ վերածննդի» ժամանակաշրջանն է։ Սահակաշվիլին իր խոսքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Մենք չպետք է սպասենք տարբեր քաղաքական գործիչների որոշումներին։ Ես, իհարկե, ինձ վրա եմ վերցնում իմ մեծ, պատմական պատասխանատվությունը։ Գիտեմ, որ կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Իմ պատմական փորձի, իմ հեղինակության շնորհիվ, չէ՞ որ ես շատ մտերիմ հարաբերություններ եմ պահպանում տարածաշրջանի գրեթե բոլոր առաջնորդների հետ։ Իսկ նրանք, ում հետ ես չունեմ սերտ կապեր, ինչպես օրինակ՝ Փաշինյանը, կրկնում են մեր կողմից իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեր միջոցառումները»,- ասել է Սաակաշվիլին։ Նա նշել է, որ ուժը միասնության մեջ է, և մեկ մարդը չի կարող հաղթահարել խնդիրները։ «Միացյալ Կովկասը՝ միասնական Վրաստանի առանցքով, մոտ ապագայում կդառնա հսկայական աշխարհաքաղաքական նշանակության խաղացող համաշխարհային մակարդակով։ «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանն արդեն իսկ նման խաղացող էր։ Այնուհետև տեղի ունեցավ հակահեղափոխություն մեր թշնամիների աջակցությամբ, և մենք զրկվեցինք այս կարգավիճակից, բայց մենք այն կվերադարձնենք՝ մեր ընկերների աջակցությամբ, այդ թվում՝ ուկրաինացիների, որտեղ, ինչպես գիտեք, ես դեռևս ղեկավարում եմ նախագահ Զելենսկիի գլխավորած բարեփոխումների խորհուրդը։ Եվ նաև եվրոպացիների և ամերիկացիների աջակցությամբ», – հայտարարել է  Սաակաշվիլին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում   
12:02 - 27 հունիսի, 2025
Հայաստանի թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Հայաստանի թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ,Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման նպատակով  կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, Հայաստանի Հանրապետությունը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը։ Մենք համոզված ենք, որ հենց թվայնացումն է նոր հնարավորություններ բացում՝ տնտեսությունում, պետական կառավարման համակարգում և սոցիալական ոլորտում։ Հայաստանում արդեն ներդրվել է գերատեսչությունների փոխգործակցության ճարտարապետություն, ինչի շնորհիվ պետական մարմինները չեն կրկնօրինակում տեղեկատվությունը, այլ ապահովված կապի ալիքների միջոցով հասանելիություն են ստանում սկզբնաղբյուրներին։ Դա հնարավորություն է տվել ստեղծել ինտեգրված թվային ծառայություններ, որոնք ծառայությունների մատուցման բոլոր փուլերը միավորում են մեկ միասնական, թափանցիկ և օգտագործողի համար հարմար գործընթացի մեջ։ Այսպիսի մոտեցումը նոր հնարավորություններ է բացում միասնական թվային միջավայր ձևավորելու համար: Այսօր Հայաստանը մի երկիր է, որն առաջարկում է բարդ կոմպլեքսային տեխնոլոգիական լուծումներ ու ծառայություններ։ Հայաստանում ընթանում են համակարգված աշխատանքներ թվայնացման ուղղությամբ, կատարելագործվում են էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարձրանում է քաղաքացիների թվային գրագիտությունը, մշակվում են ժամանակակից կիբերանվտանգության մեխանիզմներ։ NVIDIA-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու վերջերս ընդունված որոշումը հաստատում է, որ նույնիսկ փոքր երկրները, որոնք ունեն հավակնություններ և տեխնիկական հասունություն, կարող են նշանակալի դեր խաղալ համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգում։ Ազգային մակարդակում Հայաստանն արդեն ներդրումներ է կատարում մեքենայական ուսուցման, մեծ տվյալների և կոգնիտիվ տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստման, արհեստական բանականության լուծումների փորձարկման տեղական «sandbox»-ներ ստեղծելու և կարգավորող շրջանակ ձևավորելու գործում՝ հաշվի առնելով էթիկական սկզբունքներն ու տվյալների պաշտպանության մեխանիզմները, որոնք ապահովում են տվյալների նկատմամբ երաշխավորված վստահություն, պարզեցնում ընթացակարգերը և բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը քաղաքացիների և բիզնեսի համար։ Ստեղծված և ձևավորման փուլում գտնվող տեխնոլոգիական հարթակները հիմք կհանդիսանան արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտներում նորարարական ճյուղերի ձևավորման համար։ Արդեն այսօր նորարարական լուծումներն ու արհեստական բանականությունը հնարավորություն են տալիս ոչ միայն ավտոմատացնել գործընթացները, այլև արմատապես փոխել կառավարման փիլիսոփայությունը՝ անցում կատարելով պրոակտիվ պետական ծառայություններից դեպի կանխատեսողական վերլուծություն սոցիալական և տնտեսական քաղաքականություններում։ Սա բացում է նոր հնարավորություններ ավելի ճշգրիտ, անհատականացված և ժամանակին որոշումներ կայացնելու համար, հատկապես այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ պետական կառավարումը, առողջապահությունը, կրթությունը և սոցիալական պաշտպանությունը։ Հարգելի գործընկերներ, Հայաստանը մեծ նշանակություն է տալիս թվային օրակարգին մասնակցությանը՝ թվային փոխակերպումը դիտարկելով որպես խոչընդոտների վերացման և փոխադարձ առևտրում թափանցիկության բարձրացման գործիք։ Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մաքսային ոլորտի թվայնացմանը՝ որպես վստահության տարածք ստեղծելու հիմք։ Հայաստանի համար, որը չունի ընդհանուր սահմաններ ԵԱՏՄ մյուս երկրների հետ, մաքսային, լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը դառնում է հատկապես արդիական։ Ամփոփելով՝ կցանկանայի նշել, որ մենք բաց ենք անդրսահմանային հարթակների և փորձարարական նախագծերի մշակման համար, որոնք թույլ կտան մեզ բոլորիս ոչ միայն ներդնել առկա տեխնոլոգիաները, այլև մշակել մեր սեփական հետաքրքիր և արդյունավետ լուծումները։ Շնորհակալություն ուշադրության համար»։
21:48 - 26 հունիսի, 2025
Ստամբուլում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Ստամբուլում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Ստամբուլում հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպմանն արձանագրվել է, որ մի շարք հարցերում՝ մասնավորապես մերձավորարևելյան թեմաների շուրջ, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։  Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն՝ անդրադառնալով Ստամբուլում հունիսի 20-ին կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև։  Կոստանյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛  Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին վերաբերող  հարցեր։  «Արձանագրվել է, որ մի շարք թեմաների՝ մասնավորապես մերձավորարևելյան թեմաների շուրջ, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։ Ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ՝ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշմանը, կարծում եմ, ծանոթ եք»,-նշել է Վահան Կոստանյանը։  Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 2022 թվականի հուլիսին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը կբացեն երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այդ պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել։ Թուրքական կողմն այդ պայմանավորվածության իրականացումը միշտ կապել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։ 
14:42 - 26 հունիսի, 2025
Վարչապետը մայիսի տնտեսական ցուցանիշները գնահատել է որպես ճկունության նշան |armenpress.am|

Վարչապետը մայիսի տնտեսական ցուցանիշները գնահատել է որպես ճկունության նշան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 27-ի նիստում անդրադարձավ 2025 թվականի մայիս ամսվա տնտեսական ցուցանիշներին՝ դրանք գնահատելով բավականին լավ։  Նա նշեց, որ որոշ կառուցվածքային և հայեցակարգային փոփոխությունների շնորհիվ տնտեսությունը սկսել է դրսևորել ավելի բարձր ճկունություն՝ արագ արձագանքելով միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին։  «Կարևոր է արձանագրել, որ որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների շնորհիվ, իհարկե նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը որոշ ճկունության դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադարձություններին։ Սա, իմ կարծիքով, կարող է լինել ամենակարևոր արձանագրումներից մեկը, եթե հետազոտական մակարդակում հաստատվի, որ այս ընկալումը ճիշտ է»,– հայտարարեց վարչապետը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 10.4 տոկոսով։ 2025-ի հունվար-մայիս ամիսների կտրվածքով աճը կազմել է 5.7 տոկոս՝ 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ։  Չնայած արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում արձանագրվել է 14.1 տոկոս անկում՝ մայիս ամսվա արդյունքով գրանցվել է 2.9 տոկոսի աճ՝ ապրիլի համեմատ։ Շինարարության ոլորտում արձանագրվել է շարունակական աճ. մայիսին այն աճել է 24.8 տոկոսով նախորդ ամսվա համեմատ և կազմել է 48.8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 22.2 տոկոս։  Առևտրի շրջանառությունն առաջին հինգ ամիսներին աճել է 4.2 տոկոսով՝ կազմելով շուրջ 2.4 տրլն դրամ։ Սակայն մայիս ամսին՝ ապրիլի համեմատ, նկատվել է 0.9 տոկոս անկում։ Ծառայությունների ոլորտը շարունակել է կայուն աճ գրանցել՝ մայիսին անցած տարվա մայիսի համեմատ աճելով 10.8 տոկոսով։ 
12:40 - 26 հունիսի, 2025
Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է երեկվա գործողությունների ժամանակ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման։ Նրա խոսքով՝ իրավապահները ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցներ են։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բացահայտվել է պետականության, ՀՀ կայունության և անվտանգության դեմ նախապատրաստվող հանցագործություն․ «Բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը», - նշեց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ պարգևատրման հարցը քննարկել է նաև Հանրապետության նախագահի հետ։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
11:36 - 26 հունիսի, 2025
Ուշակովը հաստատել է․ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում ԵՏՄ նիստին

 |factor.am|

Ուշակովը հաստատել է․ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում ԵՏՄ նիստին |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը անձամբ կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գագաթնաժողովին Մինսկում հունիսի 27-ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմիանա տեսակապի միջոցով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հունիսի 27-ին Բելառուսի նախագահությամբ կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները։ ՀՀ վարչապետ Փաշինյանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով», -նշել է Ուշակովը՝ հավելելով․ «Բայց նա իրականում այդ մասին հայտարարել էր նախորդ հանդիպման ժամանակ»։ Ուշակովը նաև հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։ Սակայն նա  կուղարկի տեսաուղերձ։ «Հասկանալի պատճառներով, Իրանի նախագահ Փեզեշքիանը անձամբ չի մասնակցի։ Նա չի գա Մինսկ, բայց նա կուղարկի տեսաուղերձ»,-նշել է ՌԴ նախագահի օգնականը։ 2024 թվականից Իրանը ԵՏՄ-ում ունի դիտորդ պետության կարգավիճակ և մասնակցում է միության միջոցառումներին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
21:04 - 25 հունիսի, 2025