2022-ին ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545- ով
 |armenpress.am|
15:48 - 29 մայիսի, 2023

2022-ին ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545- ով |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545-ով։

Այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

«Թեև արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կանխատեսված 3600-ից ավել է եղել 698-ով, ընդհանուրը՝ 4298, իսկ ծանր հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներինը կանխատեսված 12-ից՝ 3-ով, ընդհանուրը՝ 15, այդուհանդերձ ծանր հետևանքով ճանապարհային պատահարների մասնաբաժինը ընդհանուր պատահարների թվում կազմել է 0,3 տոկոս։ Հատկանշական է նաև, որ 2021 թվականի համեմատ ընդհանուր առմամբ ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545-ով»,- նշեց Ֆիդանյանը։

ՆԳՆ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձացման համար տարվում է ամենօրյա աշխատանք, իրականացվող թիրախային կանխարգելիչ միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։

«Վստահ եմ, որ դրանց արդյունավետության բարձրացմանը նոր թափ կհաղորդի պարեկային ծառայության վերջնական ներդրումը»,- ասաց Ֆիդանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել